Աշոտ Սմբատյանը նաեւ Լիխտենշտայնում ՀՀ դեսպան

Աշոտ Սմբատյանը նաեւ Լիխտենշտայնում ՀՀ դեսպան
Աշոտ Սմբատյանը նաեւ Լիխտենշտայնում ՀՀ դեսպան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, համատեղության կարգով, նշանակել է Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին): 

Հայտնում են նախագահականի մամլո ծառայությունից: Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի:

Նշենք, որ Սմբատյանը Գերմանիայում ՀՀ դեսպան է նշանակվել 2015 թվականին: