«Սիրելի ժողովուրդ, ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ հաղթենք». Վանեցյանը՝ «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու

Քիչ առաջ Հանրապետական և Հայրենիք կուսակցությունների միջև ստորագրվեց ««Պատիվ ունեմ» դաշինքը կազմավորելու մասին հուշագիր: ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարվեց որպես այս դաշինքի վարչապետի թեկնածու:

Նա իր ելույթում դիմելով ժողովրդին, հայտարարեց. «Սիրելի ժողովուրդ, ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ հաղթենք»:

Դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը ծառատունկի մասնակցեցին: