Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմումը ներկայացրել է ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
Այդ տեղեկացրել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մելքոնյանը՝ հավելելով, որ դիմումին սահմանված կարգով ընթացք կտրվի՝ այսինքն կներկայացվի վարչապետի աշխատակազմ:
Սեպտեմբերի 24-ին Տրդատ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ հայտնել էր, որ որոշել է վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները Հայաստանում մեկնարկած լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։ Հոկտեմբերի 5-ին զորավարժությունները ավարտվել են:
Մանրամասները՝ այստեղ: