«Դեպի ապահով Հայաստան». Սերժ Սարգսյանի նախընտրական երգի հոլովակը` հայ աստղերի մասնակցությամբ (Տեսանյութ)

Հրապարակվել է նախագահի թեկնածու, նախագահ Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան» անվանումը կրող երգի տեսահոլովակը, ուր հայ աստղերը` Հայկոն, Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Միհրան Ծառուկյանը երգում են ծաղկող Հայաստանի եւ ապահով ապագայի մասին:
«Հաստատ կգա այն ապագան, որ երազել եմ և ուզել եմ ես այսքան»:

Տեսահոլովակն ու երգի բառերը` ստորեւ:

Հաստատ կգա այն ապագան,

Որ երազել եմ և ուզել եմ ես այսքան,

Ամեն հայի սրտի չափով

Անչափ սիրո մեջ ապրելու ենք ապահով:

Հավատա՛ ու կտեսնես` ամեն քո նոր փոխված քայլով փոխվում եմ ես,

Հավատա՛, որ միշտ էլ կա դեպի նոր կյանք ու երազանք տանող ճամփա:

Կրկներգ

Մենք միասին դեպի երազանքի երկիր

Քայլ առ քայլ քեզ հետ պիտի գնանք, Հայաստա՛ն,

Որ միանան ուժեր, մեջքդ լինի ուժեղ,

Ավելի վստահ մենք կդառնանք, Հայաստա՛ն:

Մենք միասին դեպի երազանքի երկիր

Քայլ առ քայլ քեզ հետ պիտի գնանք, Հայաստա՛ն,

Որ կարոտած հոգին վերադարձով կրկին իր որդուն ասի`

– Մենք տու՛ն եկանք:

II

Հայրենիքից չեն պահանջում,

Ճամփի կեսից խիզախ ոգին չի նահանջում,

Ու ամեն օր պիտի հարցնես`

– Իսկ ի՞նչ եմ իմ երկրի համար արել հենց ես:

Հայաստա՛ն, քո ապագան ես ինքս իմ ապագայից չեմ տարբերում,

Հայաստա՛ն, քանի ես կամ` պիտի ապրեմ ու արարեմ հենց ի՛մ երկրում:

Կրկներգ

Մենք միասին դեպի երազանքի երկիր

Քայլ առ քայլ քեզ հետ պիտի գնանք, Հայաստա՛ն,

Որ միանան ուժեր, մեջքդ լինի ուժեղ,

Ավելի վստահ մենք կդառնանք, Հայաստա՛ն:

Մենք միասին դեպի երազանքի երկիր

Քայլ առ քայլ քեզ հետ պիտի գնանք, Հայաստա՛ն,

Որ կարոտած հոգին վերադարձով կրկին իր որդուն ասի`

– Մենք տու՛ն եկանք:

Կրկներգ

Մենք միասին դեպի երազանքի երկիր

Քայլ առ քայլ քեզ հետ պիտի գնանք, Հայաստա՛ն,

Որ միանան ուժեր, մեջքդ լինի ուժեղ,

Ավելի վստահ մենք կդառնանք, Հայաստա՛ն:

Մենք միասին դեպի երազանքի երկիր

Քայլ առ քայլ քեզ հետ պիտի գնանք, Հայաստա՛ն,

Որ կարոտած հոգին վերադարձով կրկին իր որդուն ասի`

– Մենք տու՛ն եկանք:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=KfDnZ8fUvLc