«Ողջույն բոլոր ամասիացիներին, մեր համերկրացիներին։ Ողջույններ Ամասիայի հենց կենտրոնից». – ովքե՞ր են Ամասիային այդքան կարոտող ադրբեջանցի տղամարդիկ, որ քաղաքի կենտրոնում մանրամասն պատմում են, թե նախկինում ինչ կար այդտեղ, ու ասում, թե իրենց սիրտն Ամասիայում է մնացել: Մի քանի օր է՝ համացանցի հայ օգտատերերն այս հարցն են տալիս ու տարակուսում, թե ինչպես ու ինչ նպատակով են այս տղամարդիկ հասել Հայաստան:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Այստեղ Լենինի արձանն էր, հա, այն քանդել-հանել են։ Այստեղ դատարանն էր, այնտեղ՝ դպրոցը: Մտքիցս թռել է, թե այստեղ ինչ էր։ Ներքևում աղբյուրներն էին ….»:
Լենինի արձանը վաղուց չկա, իսկ պատվանդանին Արցախ է գրված:
Ամասիացիները խուսափում էին զրուցել, հարցը լսելուն պես զգացվում էր նրանց լարվածությունը: Համայնքապետը ևս հրաժարվեց որևէ մեկնաբանությունից՝ պնդելով, թե ադրբեջանցիների մասին իմացել են համացանցից: Իսկ տեսանյութերից մեկում նույնիսկ ոստիկաններ են երևում: Նրանց մոտեցող այդ նույն տղամարդն ասում է. – «Ձեր տան մեծերին հարցրեք Մեյրալի Յունուսի մասին, նրանք կիմանան, մեծերը գիտեն, դուք փոքր եք եղել»:
Ամասիա այցելածներին, ավելի ճիշտ՝ նրանց ծնողներին, կարծես թե ճանաչում էր Ավետիս Թորոսյանը: Տարեց տղամարդը միակն էր, որ այսօր համաձայնեց զրուցել «Ազատության» հետ: Ադրբեջանցիներին անձամբ չի հանդիպել, բայց իմացել է, որ եկել, շրջել ու գնացել են:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















