Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Լեզվի կոմիտեն ներկայացնում է հայերեն համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին 
հերթական հորդորակը։ 

«Մինչև այժմ ներկայացրել ենք ավելի քան վեց հարյուր օտար բառերի հայերեն համարժեքները։ Լիահույս ենք, որ շատերը հետևել են նաև մեր հորդորին,գործածում են առաջարկված հայերեն բառերը(այդ թվում՝ գիտաբառերը) և այդպես նպաստում հայերենի բնականոն և անխաթար ընթացքին։

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների 20-րդ թողարկումը։

  1. էսկալացիա (ռազմ․) – սրացում (լարվածության)
  2. էտապ – փուլ, շրջան
  3. էտիկետկա – պիտակ
  4. ժգուտ – լարան 
  5. իմիգրանտ – ներգաղթյալ, ներգաղթող
  6. ինտրովերտ – ինքնամփոփ, ներամփոփ, չշփվող
  7. կատակլիզմ – համաղետ
  8.      նացիոնալիստ – ազգայնամոլ, ազգայնական 
  9. չեք-ին – 1. գրանցում, 2. տեղանշում
  10. պեդանտ – բծախնդիր, մանրախնդիր
  11. պրոտեին – սպիտակուց
  12. ռեգիոն – տարածաշրջան
  13. ռեգիոնալ – տարածաշրջանային
  14. ռեստարտ – վերագործարկում
  15. սուիցիդ – ինքնասպանություն
  16. սպիկեր – 1. խոսնակ, 2. բանախոս
  17. տետ-ա-տետ – դեմ առ դեմ, երես առ երես, առաձին
  18. ֆամիլյար – տնավարի, անկաշկանդ, ազատ
  19. ֆիդբեք – հետադարձ կապ, արձագանք»