Երթևեկության փոփոխություն Սարալանջի խճուղում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 31-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սարալանջի խճուղում:

Արմենակյան փողոցից, դեպի Սարալանջի խճուղի – Ազատության պողոտա հանգույց միջնամասում կարգելվի գործող հետադարձը դեպի Արմենակյան փողոց ուղղությամբ: