Մեկնարկեց «Նոր Ջուղայի օրեր» ծրագիրը

Մեկնարկեց «Նոր Ջուղայի օրեր» ծրագիրը
Մեկնարկեց «Նոր Ջուղայի օրեր» ծրագիրը

Մայիսի 21-24-ը ՀՀ սփյուռքի նախարարության, Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ նախաձեռնությամբ Երևանում ՍՆ «Համայնքային օրեր» ծրագրի շրջանակներում կանցկացվեն «Նոր Ջուղայի օրեր» խորագրով միջոցառումներ՝ համերգներ, գիտաժողով, ձեռագիր մատյանների ցուցադրություն, գրքերի շնորհանդես: Այդ մասին տեղեկացնում է նախարարության մամլո հաղորդագրությունը:

« Եռօրյա միջոցառումը բացառիկ առիթ է հայաստանյան հասարակությանը առավել ճանաչելի դարձնելու հնամյա Ջուղայի բացառիկ մշակույթն ու պատմությունը, վանքերն ու եկեղեցիները, ձեռագիր մատյաններն ու որմնանկարները,-նշված է հաղորդագրության մեջ:

Մայիսի 21-ին «Նոր Ջուղայի օրեր» ծրագիրը մեկնարկեց  իրանահայ երգահանների ստեղծագործություններին նվիրված համերգով: Գաֆեսճյան արվեստի կենտրոնում Աննա Մայիլյանի, Արմեն Մկոյանի և դաշնակահարուհի Էլեն Կիրակոսյանի կատարմամբ հնչեցին Նիկոլ Գալանտերյանի, Վարուժան Պարթևյանի, Համբարձում Գրիգորյանի վոկալ ստեղծագործությունները»:

© Medialab.am