Հայաստանի տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ ստացվել է 26 ահազանգ

Ապրիլի 6-ից 7-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 300 քմ, 

Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում՝ 4000 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 1 հա,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 4100 քմ, Արտաշատ քաղաքում՝ 500 քմ, Դալար գյուղում՝ 2500 քմ, Ներքին Դվին գյուղում՝ 3000 քմ,

Արմավիրի մարզի Փշատավան գյուղում՝ 65 հա,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 900 քմ, 

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 7700 քմ, Արզական գյուղում՝ 3000 քմ,

Լոռու մարզի Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին՝ 700 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, 

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 3000 քմ, Լեհվազ գյուղում՝ 2000 քմ, Լեհվազ-Վահրավար ավտոճանապարհին՝ 1 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 500 քմ, Բերդ քաղաքում՝ 400 քմ, Վերին Կարմիրաղբյուր գյուղում՝ 1․5 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 71․6 հա։