Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պատասխատուն դադարեցնում է աշխատանքային իր պարտականությունները

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանն այլևս չի կատարի ՔԿ մամուլի խոսնակի պարտականությունները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավետիսյանը հաստատեց տեղեկությունը։

«Ես դադարեցնում եմ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականություններն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով», – ասաց Արամ Ավետիսյանը։

Նա ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում նշանակվել էր 2020 թ-ի փետրվարի 7-ին։