ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը եկող ուսումնական տարվա համար կրթաթոշակային ծրագրի նոր դիմումներ չի ընդունելու

Ինչպես արդեն նշվել է, ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, ս.թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, անցել է բացառապես մարդասիրական ծրագրերի իրականացման: Նշված որոշման շրջանակներում Հիմնադրամը Կրթաթոշակային ծրագիրը 2021-2022 ուսումնական տարվար համար չի իրագործի:

Հետևաբար եկող ուսումնական տարվա համար Հիմնադրամը կրթաթոշակային ծրագրի նոր դիմումներ չի ընդունելու: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը, մինչև ուսումնառության ավարտը, կշարունակի աջակցել այն կրթաթոշակառուներին, որոնք արդեն արժանացել են կրթաթոշակի Հիմնադրամից: Լիահույս ենք, որ բոլորիս ջանքերի համատեղմամբ, կկարողանանք կարճ ժամանակ հետո վերականգնել Կրթաթոշակային ծրագիրը։

Այս մասին հայտնում են ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամից։