«Հայաստան» համայակական հիմնադրամի ֆինանսավորմամբ Բաղանիսում այսօր սկսվել են խմելու ջրի հորատման աշխատանքները. Գյուղապետ

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ղեկավար Նարեկ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր կարևոր և սպասված օր էր Բաղանիսում: «Հայաստան» համայակական հիմնադրամի ֆինանսավորմամբ Բաղանիսում այսօր սկսվել է խմելու ջրի հորատման աշխատանքները:

Ծրագրին օժանդակում է Տավուշի մարզպետարանը, աշխատանքներին ներգրավված են նաև համայնքային միջոցներ:

Վերջին տարիներին բնակլիմայական կտրուկ փոփոխությունների արդյունքում բնական աղբյուրները ցամաքել են և գյուղը գրեթե զրկված է խմելու ջրից: Այս ծրագրի արդյունքում վերջնականապես կլուծվի մեր համար թիվ մեկ խնդիրը հանդիսացող հարցը»:

ՍՊԱՍՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ ՇԱՐՔԻՑ❤❤❤:Այսօր կարևոր և սպասված օր էր Բաղանիսում:Հայաստան համայակական հիմնադրամի ֆինանսավորմամբ…

Posted by Narek Sahakyan on Friday, February 5, 2021