«Տներ չունեն կամ արտագաղթել են, դա ի՞նչ առնչություն ունի ճարտարապետական խնդիրների հետ»

«Տներ չունեն կամ արտագաղթել են, դա ի՞նչ առնչություն ունի ճարտարապետական խնդիրների հետ»
«Տներ չունեն կամ արտագաղթել են, դա ի՞նչ առնչություն ունի ճարտարապետական խնդիրների հետ»

Երևանի 33-րդ թաղամաս այսօր այցելել էր նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Lragir.am-ը մի քանի հարց ուղղեց նրան: 

Որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, Հյուսիսային պողոտայի հեղինակներից մեկը, ձեզ դո՞ւր է գալիս, որ մինչև այսօր Երևանի իրացման գոտիների բնակիչների մեծ մասն անօթևան են մնացել:

Չեմ կարծում, որ կոնկրետ Հյուսիսային պողոտայի ժողովուրդն անտուն է, նման բան գոյություն չունի: Բոլորին փոխհատուցվել է և շատ նորմալ պայմաններով: Ես չգիտեմ, որ Հյուսիսային պողոտայում ինչ-որ խումբ կա, որը անտուն է կամ փոխհատուցված չի, առաջին անգամ եմ լսում:

Ինչպե՞ս եք առաջին անգամ լսում, եթե մինչև այսօր էլ այդ թաղամասի նախկին բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում կառավարության շենքի մոտ, պահանջում իրենց տները:

Հյուսիսային պողոտայում, ես չեմ լսել, որ նման բան կա:

Ընդհանրապես, իրացման գոտիների ծրագիրը հաջողվա՞ծ եք համարում:

Ի՞նչ առումով:

Այն առումով, որ սեփական տներից վտարված շատ ընտանիքներ Հայաստանից հեռացան, մի մասը մինչ այսօր անօթևան են, մի մասը այդ պայմաններում մահացան:

Տներ չունեն կամ արտագաղթել են, դա ի՞նչ առնչություն ունի ճարտարապետական խնդիրների հետ: Դրանք քաղաքական որոշումներ էին, դրանք ճարտարապետական նախագծերի հետ առնչություն չունեին: Ես պատասխանատու եմ նախագծերի համար, ոչ թե բնակիչների տեղափոխման կամ փոխհատուցման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ