Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի գործունեությունը կտեղափոխվի օրինական դաշտ

Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի գործունեությունը կտեղափոխվի օրինական դաշտ
Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի գործունեությունը կտեղափոխվի օրինական դաշտ

Կառավարության այսօրվա նիստում հաստատեց Սևանա լճում ձկնային պաշարների և խեցգետնի որսի հետ կապված որոշման նախագիծը, ըստ որի՝ որսի հետ կապված գործունեությունը տեղափոխվում է օրինական դաշտ։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստում ասաց, որ այս կարգի ընդունմամբ նպատակ կա կարգավորել Սևանա լճում խեցգետնի և սիգի և հաշվառման, և վերարատադրության, և որսի կազմակերպման հարաբերությունները։

«Առաջին անգամ է նման կարգավորում տրվում, և այս կարգավորումը տալուն զուգահեռ այլ օրենսդրական նախաձեռնություններ ունենք։ Նպատակն այն է, որպեսզի սահմանվեն հստակ կանոնները և հստակորեն ժամանակահատվածը, տեսակները, ինչպես է իրականացվելու որսը։ Եվ այս գործունեությունը պետք է փորձենք տանել օրինական դաշտ»,- հավելեց Էրիկ Գրիգորյանը։