Արտակարգ իրավիճակ եւ ուշաթափություններ՝ Լարսի անցակետում

Արտակարգ իրավիճակ եւ ուշաթափություններ՝ Լարսի անցակետում
Արտակարգ իրավիճակ եւ ուշաթափություններ՝ Լարսի անցակետում

7 ժամից ավելի է՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակ է տիրում: Ինչպես փոխանցում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, մեքենաների՝ 10 կիլոմետրից ավելի հերթ է գոյացել: Կանայք եւ երեխաները չեն դիմանում շոգին եւ սպասողական վիճակին: Պարբերաբար ուշաթափություններ են գրանցվում: Սակայն անցակետից չեն փոխանցում, թե ինչն է պատճառը, որ մարդկանց պահում են նման սպասողական վիճակում:
Մանրամասն` shamshyan.com