Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում

Մայիսի 15-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը դուրս են բերել ճանապարհի եզրից: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։