Երևանի քաղաքապետարանը 974 հազար դոլարի պարգևավճար է բաժանել. պարգևատրվածների անունները գաղտնի են պահվում

Երևանի քաղաքապետարանը 974 հազար դոլարի պարգևավճար է բաժանել. պարգևատրվածների անունները գաղտնի են պահվում
Երևանի քաղաքապետարանը 974 հազար դոլարի պարգևավճար է բաժանել. պարգևատրվածների անունները գաղտնի են պահվում

Պարգևատրումների շուրջ նոր աղմուկ է բարձրանում: Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգևատրումներին: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը` հրապարակելով  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված գրավոր հարցման պատասխանը:

Աղբյուրը նաեւ նշում է, որ այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետը հրաժարվել է ներկայացնել պարգևատրումների ցանկը, որտեղ նշված է, թե որ աշխատակցին որքան գումար է տրվել: Քաղաքապետարանից պատճառաբանել են, որ դա համարվում է անձնական տվյալների պահպանման խախտում: Քաղաքապետարանի՝ Factor.am-ին ուղարկված պատասխանը ներկայացնում ենք ստորև:

«Ի պատասխան Ձեր հարցման՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարանից տեղեկացնում են, որ Ամանորի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին դրամական պարգևատրում տրամադրելու նպատակով հատկացվել է ընդհանուր 474.097.560 դրամ գումար, և դրամական պարգևատրմամբ խրախուսվել է ընդհանուր թվով 1628 աշխատակից. տեղեկացնում են նաև, որ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետը, ելնելով գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալները փոխանցելու օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատառումներից, Երևանի քաղաքապետարանը ներկայումս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, և անձնական տվյալների՝ երրորդ անձանց փոխանցման հարցին առնչվող իրավական կարգավորումների մասով համապատասխան պարզաբանում ստանալուց հետո, Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով։