Համանախագահները հանդիպել են Նալբանդյանին, Ֆասյեն էլ` ուղղել է իր գուլպաները

Համանախագահները հանդիպել են Նալբանդյանին, Ֆասյեն էլ` ուղղել է իր գուլպաները
Համանախագահները հանդիպել են Նալբանդյանին, Ֆասյեն էլ` ուղղել է իր գուլպաները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեն` Ֆրանսիա, Ռոբերտ Բրադկեն` ԱՄՆ եւ Իգոր Պոպովը` ՌԴ, տարածաշրջանային այցի շրջանակներում Բաքվից ժամանել են Երեւան եւ այսօր արդեն հանդիպում են ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, «հանդիպմանը շարունակվեցին քննարկումները արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու նպատակով նախատեսվող քայլերի վերաբերյալ»:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, «համանախագահները Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացրեցին Բաքվում ունեցած իրենց հանդիպումներից ստացված տպավորություններ», իսկ Նալբանդյանն էլ` «անդրադառնալով առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես խաղաղ պայմանագրի մշակմանն անցնելու վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին, ասել է, որ դրանք հակասում են թե բանակցային գործընթացի տրամաբանությանը, թե միջնորդների դիրքորոշմանը»:

Ի դեպ, հանդիպման սկզբում արված լուսանկարներից մեկում երեւում է, թե համանախագահներն ինչպես են տրամադրված բանակցություններին: Ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն, օրինակ, Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ թեթեւակի բարձրացրել է ոտքը` ուղղելով գուլպաները:

Հիշեցնենք, որ վերջերս էլ նույն Ֆասյեն Ադրբեջանում է հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Սահմանային գծի դիտարկման ժամանակ` Ֆասյեն մոտեցել է ճամփեզրին եւ բոլորի ներկայցությամբ սկսել է միզել:

© Medialab.am