Մամիկոն Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մամիկոն Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մամիկոն Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2014թ. հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը,  Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի  տեղանքում չկողմնորոշվելու և  Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև սույն թվականի մարտի 4-ը:   Մամիկոն Խոջոյանին, գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության […]

2014թ. հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը,  Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի  տեղանքում չկողմնորոշվելու և  Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև սույն թվականի մարտի 4-ը:
 
Մամիկոն Խոջոյանին, գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ  սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ, 06.03.2014թ., ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է  նախաքննություն:
 
Քրեական գործով, նախաքննության ընթացքում, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, Ադրբեջանի Հանրապետությունում դատավարական գործողությունների կատարման և իրավական օգնության անհրաժեշտության դեպքում, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բացակայում են դիվանագիտական հարաբերություններ, ՀՀ գլխավոր դատախազությունը, «Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին» 15.05.1972թ., «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 20.04.1959թ. եվրոպական կոնվենցիաների, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 1993 թ. հունվարի 22-ի Մինսկի Կոնվենցիայի և միջազգային այլ պայմանագրերի շրջանակներում, հանդես կգա համապատասխան միջնորդություններով:
 
Նկատի ունենալով Մամիկոն Խոջոյանի դեպքի հասարակական նշանակությունը,   սույն քրեական գործով տեղեկատվության ստուգված և համակողմանի տրամադրման կարևորությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, անհրաժեշտության դեպքում կիրազեկի հանրությանը և միջազգային կազմակերպություններին:
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

© Medialab.am