Վրաստանը նոր նախաձեռնություն է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման համար։ Մասնավորապես, խոսքը եռակողմ երկխոսության հարթակ ստեղծելու մասին է: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, գրում է Factor.am-ը:
«Միջազգային հանրությունը հետաքրքրված է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմամբ: Այս առումով մենք նոր նախաձեռնություն ենք ներկայացրել, որպեսզի գործենք որպես եռակողմ բանակցային հարթակ, որում Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կկարողանան քննարկել արդիական հարցերն ու տարբեր մակարդակով հանդիպումներ անցկացնել»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանիան։