«Ռոմա»-ն արտագնա խաղում հաղթեց «Զարյա»-ին

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հռոմի «Ռոմա»-ն հյուրընկալվեց Լուգանսկի «Զարյա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսի մեկնարկից 7 րոպե անց հռոմեական թիմն առաջ անցավ հաշվի մեջ: «Ռոմա»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Ստեֆան Էլ Շարավին: «Գայլեր»-ն չնչին առավելություն ունեին ամբողջ կեսի ընթացքում: Սակայն թիմերն ընդմիջման գնացին «Ռոմա»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսում «Ռոմա»-ն զարգացրեց հաջողությունը: Նախ 66-րդ րոպեին Սմոլինգը հաշիվը դարձրեց 0:2, ապա 68-րդ րոպեին Աբրահամն այն եռապատկեց`0:3:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր ու այդպես էլ չմասնակցեց խաղին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն C խմբի առաջատարն է և ունի 6 միավոր:

«Ռոմա»-ն Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի  21-ին` մրցելով նորվեգական «Բյուդե Գլինտ»-ի հետ: