«Ֆրիդոմ Հաուսը» անհանգստացած է ՀՀ-ում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ

«Freedom House-ը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ: Դիմում ենք մարդկանց իրենց հիմնարար իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու կոչով, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։

Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար»,- իր Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է Freedom House-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը: