ՄԻԵԴ-ը Գուրգեն Մարգարյանի գործով արձանագրում է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի գործով արձանագրում է Ադրբեջանի հակահայկական խտրականությունը և ատելությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի ընկերոջ՝ Հայկ Մակուչյանի և հարազատների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ ընդգծելով, որ շուրջ 16 տարվա հետևողական պայքարից հետո կարողացել են վերկանգնել արդարությունը։

Նա նշեց, որ Մարգարյանի գործով կարողացել են հարցի հարթությունը փոխել և այնպես անել, որ պատասխատվություն կրի ոչ թե մասնավոր անձը, այլ պետությունը։

«Առաջին ձեռքբերումն այս վճռի կայացմամբ այն է, որ պատասխանատվության է կանչվել պետությունը և այս անպատժելիության համար պետությունն է հանձառու և հետագա բոլոր պահանջվող միջոցների հասցեատերը լինելու է ոչ թե մարդասպանը, այլ Ադրբեջանը։ Այս գործով ունենք մեզ գոհացնող վճիռ, որով արձանագրվել են Ադրբեջանի կողմից Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի իրավունքների խատումները»,- ասաց Սահակյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։