ԲՀՀ-Հայաստանի աջակցությամբ տրամադրվել են սնունդ և հիգիենիայի պարագաներ պալիատիվ խնամքի կարիք ունեցող մոտ 40 անձանց

«Բաց հասարակությունների հիմնադրամներ» – Հայաստանի աջակցությամբ Կյանք առանց ցավի – Life Without Pain ծրագրի շրջանակներում տրամադրվել են սննդի և հիգիենիայի պարագաների փաթեթներ արտակարգ դրության պատճառով սոցիալական ծանր վիճակում հայտնված պալիատիվ խնամքի կարիք ունեցող մոտ 40 անձանց։

Դրանք կազմակերպվել են Երևանի, Կոտայքի և Արարատի մարզերի բուժհաստատությունների հետ համագործակցությամբ և սահմանված չափանիշների վրա։

Այս մասին տեղեկացնում է Կյանք առանց ցավի – Life Without Pain ծրագրի Ֆեյսբուքյան էջը։