Արցախցիներին կացարան տրամադրող կազմակերպությունները կստանան պետական աջակցություն

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է․

Արցախի չափահաս քաղաքացիներին 2021 թ․ մարտ-մայիս ամիսներին ՀՀ-ում ժամանակավոր կացարան տրամադրող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը եռամսյա սոցիալական աջակցություն կստանան․ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար կտրամադրվի 30,000 դրամ։

Աջակցությունից օգտվելու համար դիմել կարող են միայն այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ հաշվառվել են փետրվար ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով։

Դիմումները կընդունվեն օոliոe.ssa.am կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար տվյալ ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։