Նախնական տվյալներով՝ իրեն ամրակցված զենքից զինծառայող է հրազենային վիրավորում ստացել. ՊՆ

Ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն.

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: