«Հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն բանից, ինչ անում են ադրբեջանցիները». ԱՄՆ պետքարտուղար

Հեղինակ MediaLab

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմփեոն հարցազրույց է տվել տարածաշրջանի վերաբերյալ, որից Լեռնային Ղարաբաղին առնչվող մասը ներկայացնում ենք ստորև։ 

Հարց -Գիտեմ, որ քիչ ժամանակ ունեք, բայց մինչ այստեղից գնալը, ես ուզում եմ ձեզ հարցնել. Ես մեծացել եմ Մերձավոր Արևելքում ՝ Դուբայում: Շատ ընկերներ ունեմ Մերձավոր Արևելքից և աշխարհի այդ տարածաշրջանից, բազմաթիվ ընկերներ ունեմ Հայաստանից և մի քիչ անհանգստացած եմ `կարդալով հայ-ադրբեջանական իրավիճակի վերաբերյալ մամուլի հաղորդագրությունները: Գիտեմ, որ դա տարածվում է դեպի Ռուսաստան, Իրան և այլուր, և կցանկանայի այդ մասին Ձեր կարծիքն իմանալ:

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՓՈՄՓԵՈ – Դե, ես չգիտեի Ձեր կապը Դուբայի հետ: Թույլ տվեք` երկու բան հարցնել, և ապա ես կանդրադառնամ Հայաստանին: Այն, ինչ արեց Էմիրությունների ղեկավարությունը՝ որոշում կայացնելով Իսրայելի հանդեպ ատելությունը չդարձնել իրենց արտաքին քաղաքականության առանցքային մասը, համարձակ էր և օգուտ կբերի Էմիրությունների յուրաքանչյուր բնակչին ՝ լինի դա Աբու Դաբիում, թե Դուբայում, թե այլուր:

Դա լավ բան է տարածաշրջանի համար: Դա հիանալի բան է ամերիկացի ժողովրդի համար, որը ստիպված կլինի այնտեղ ավելի քիչ մարդ ուղարկել, իր ավելի քիչ երեխաներ ուղարկել՝ կռվելու Մերձավոր Արևելքի հեռավոր վայրերում:

Կրճատվում է նաև ահաբեկչության ռիսկը տարածքում, մինչ բոլորս կենտրոնանում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից եկող իրական սպառնալիքի վրա:

Երբ ասում ես դա, հիմա անդրադառնում ես այնտեղ առկա հակամարտություններին, և տեսնում թե ինչ է տեղի ունենում այսօր Ադրբեջանում և Հայաստանում: Դա վտանգավոր է: Հիմա էլ թուրքերն են, որ միջամտել են և ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակը, որ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղ կոչվող այս վայրի համար պատմական պայքարում՝ փոքր տարածք, որտեղ կա մոտ 150,000 մարդ, բայց

Հարց. Այո։

ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՓՈՄՓԵՈ- շատ վիճարկվող:

Հարց.- վերջին հազար տարի՞ների ընթացքում։

ՔԱՐՏՈՒՂԱՐ ՊՈՄՓԵՈ. Այո, դա երկարատև հակամարտություն է: Այդ հակամարտության լուծումը պետք է իրականացվի բանակցությունների և խաղաղ քննարկումների միջոցով, ոչ թե զինված բախումների միջոցով, և իհարկե ոչ այն երրորդ երկրների հետ, որոնք գալիս են մարտական ուժ տրամադրելու մի իրավիճակում, որն արդեն իսկ պայթյունավտանգ է:

Մենք հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել այն բանից, ինչ անում են ադրբեջանցիները, և որ բոլորը, մինչ դրա տեղի ունենալը, հրադադարի ռեժիմը ճիշտ կպահեն, ապա կնստեն սեղանի շուրջ և կփորձեն կարգավորել այս: Այն ինչ իսկապես պատմական և բարդ խնդիր է: