2016 թվականի հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք ներխուժել էին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Սպանվել, վիրավորվել և գերեվարվել էին ոստիկաններ…
Հուլիսի 17-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմն այցելեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։
Հիշատակի արարողությունից հետո բարձրաստիճան ոստիկաններն ու զոհվածների հարազատները ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին, նշվում է ոստիկանության հաղորդագրությունում։