Հերթական խայտառակ ընտրությունները արտագաղթի նոր ալիք են բարձրացնելու. Չենք լռելու

Հերթական խայտառակ ընտրությունները արտագաղթի նոր ալիք են բարձրացնելու. Չենք լռելու
Հերթական խայտառակ ընտրությունները արտագաղթի նոր ալիք են բարձրացնելու. Չենք լռելու

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունը
Դեռևս մի քանի օր առաջ Հայաստանի հասարակությունը կանգնած էր երկընտրանքի առջև`զարգանալ ժողովրդավարական արժեքների ապահովման ուղղությամբ, կամ ընթանալ իշխանության ավտորիտար միտումների ուժեղացման ճանապարհով: Ցավոք, այսօր հաղթեց երկրորդ տարբերակը:

Տեղի ունեցած հերթական խայտառակ ընտրությունները սարսափելի ապացույցն են Հայաստանի իշխանությունների` ամեն գնով վերարտադրվելու մղման և հայ ժողովրդի մի ստվար զանգվածի գիտակից ստրկամտության, երբ ծնողները հրեշավոր կերպով խորտակում են սեփական երեխաների ապագան` հանուն իրենցից իսկ գողացված և ընտրություններին վերադարձվող ողորմելի 10-20 հազար դրամ ընտրակաշառքի: Ահռելի ցավով պետք է նշենք, որ հերթական անգամ «առնված» ընտրություններից հետո այս ապաշնորհ խավին չպատկանող տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների արտագաղթի մի նոր ալիք է բարձրանալու: