«Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

«Ծաղկահաաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Ապրիլի 27-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գլխավոր գործընկեր «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ արդեն երկրորդ անգամ կիրականացնի Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկների վերամշակման գործընթացը` ծաղկահավաքը:

«Միջոցառման շրջանակում բոլոր ծաղիկները խնամքով հավաքվում եւ տեղափոխվում են հուշարձանի հետնամաս, առանձնացվում են ցողունն ու ծաղկաթերթիկները: Ծաղկի ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ` հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկի չորացված թերթիկները հիմնադրամի «Արեւորդի» էկո-ակումբների սաներն օգտագործում են թղթի վերամշակման եւ ձեռքով պատրաստված բացիկների ձեւավորման համար: Այդ թուղթն է օգտագործում նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուշագրեր, շնորհակալագրեր եւ հրավիրատոմսեր պատրաստելու համար»,-տեղեկացնում է Հիմնադրամի հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, ծաղիկների վերամշակման աշխատանքներն իրականացվում են անհատ կամավորների եւ ամենատարբեր կազմակերպություններ ներկայացնող կամավորական խմբերի միջոցով: Այս տարի աշխատանքներին կմասնակցեն շուրջ 300 կամավորներ:

Արդեն ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի կմեկնարկի առավոտյան ժամը 9:00-ին եւ կշարունակվի մինչեւ 21:00-ը:

© Medialab.am