ՀՀ Աժ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դիտեցի Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Ըստ էության, նա Հայաստանին մեղադրեց այն ամենում, ինչում Ադրբեջանին փաստաթղթավորված կարող է և պետք է մեղադրի Հայաստանը։ Պատերազմական հանցագործություններ. ռազմական ագրեսիա, վարձկանների ներգրավում պատերազմական գործողություններին, քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ ծննդատան գնդակոծություն, մշակութային օբյեկտների, այդ թվում՝ եկեղեցիների ոչնչացում, քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակների կիրառում, կասետային ռումբերի օգտագործում, խաղաղ բնակչության նկատմամբ ոչ դիսկրիմինատիվ զինատեսակների կիրառում, ռազմագերիների խոշտանգումներ, սպանություններ, սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիերի անարգում, պատերազմական հանցագործությունների հանրայնացում և բնակչության շրջանում հայատյացության սերմանում՝ «Բաքվի ռազմավարի պուրակի» բացմամբ և այլն։
Իլհամ Ալիևին պետք է հավասարակշռված, գրագետ, փաստարկված խոսքով իր տեղը դնել ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ»։