Տարեկան 40 մլն դոլար շրջանառության մասին է խոսքը․ Էրիկ Գրիգորյան՝ ապօրինի ծառահատումների մասին. Տեսանյութ

Տարբեր գնահատականներով՝ երկար տարիներ խոսք է գնացել տարեկան 500 հազարից մինչև 1 մլն խմ ստվերային փայտանյութի շրջանառության մասին, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Թե տարեկան որքան ստվերային գումարի մասին է խոսքը, հարցին նախարարը պատասխանեց. «Եթե 1 մլն խմ-ն բազմապատկեք 40 դոլարով, տարեկան 40 մլն դոլար շրջանառության մասին է խոսքը»:

Ըստ նրա՝ նախկիինում ապօրինի ծառահատումների թվերը ձևական են եղել: Համակարգը նախկինում այնպես էր կառուցված, որ մարդիկ, ովքեր ներգրավված են եղել ապօրինի անտառահատումների գործընթացին, նաև որոշակի ազդեցություն են ունեցել օրենսդրական գործընթացների վրա։

Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ չի եղել համապատասխան շահագրգռվածություն՝ կարգավորել և պատժել ու կանխարգելել, որպեսզի մարդիկ 50 անգամ մտածեն, նոր որոշեն՝ մտնեն անտառ, թե ոչ։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում