Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել․ ԱՀ տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։

Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում»։