«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահի հանդիպման հրավերի վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Դեռևս քննարկում չի եղել»,- ասաց Աբովյանը: