Արցախի շրջափակումը միջազգային կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես նորմալ երևույթ. Ստեփանյան

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես նորմալ երևույթ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Կսահմանափակվեի՞ք արդյոք մեկ-երկու հոդվածով, հայտարարությամբ կամ կարճ զեկույց գրելով, եթե հումանիտար ճգնաժամն անմիջականորեն ազդեր ձեզ և ձեր ընտանիքների վրա»,- գրել է Ստեփանյանը: