Մասիսի զարգացման հիմնադրամը իրականացնում է «Մասիսը՝ Արցախի կողքին» բարեգործական ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում օգնություն է ցուցաբերվում Արցախից Մասիս քաղաքում հարկադրաբար ապաստան գտած ընտանիքներին, Մասիս քաղաքից Արցախ մեկնած և վիրավորված մարտիկներին ու նրանց ընտանիքներին: Խրախուսվելու են Մասիս քաղաքից մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար կռված զինծառայողները:
Բոլոր մասիսցիների համար սա համախմբման առիթ է, յուրաքանչյուրն իր ներդրումն ունի «Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագրի իրականացման աշխատանքներում:
Մասիսի Զարգացման հիմնադրամը միանում է համահայկական միասնական առաքելությանը եւ որոշում Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբերել 250,000 ԱՄՆ դոլար։