Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել զանգվածային խախտումներ. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ճեպազրույցում անդրադարձել է ընտրությունների արդյունքներին և հետընտրական զարգացումներին։

Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը կա՛մ ստանում են մանդատները և գնում խորհրդարան, կա՛մ հրաժարվում են դրանցից, իսկ «երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության»։ Սարգսյանը նշել է, որ խնդիրը ոչ թե ձևի ընտրությունն է, այլ հստակ ռազմավարություն ունենալը։

«Պայքարում հաջողության համար փողոցը միշտ էլ օգտակար է»,– ասել է նա՝ հավելելով, որ նախընտրական փուլում և քվեարկության օրը, իր գնահատմամբ, տեղի են ունեցել զանգվածային խախտումներ։

Նա նաև հայտարարել է, որ վստահ է՝ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ, հակառակ դեպքում դա «անհասկանալի կլինի»։