Լեհաստանը մտադիր է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների արձանագրման կենտրոն ստեղծել

ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն հայտնել է հանրապետությունում՝ Ուկրաինայի տարածքում ռազմական հանցագործությունների արձանագրման կենտրոն ստեղծելու ծրագրերի մասին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռաուն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված ճեպազրույցի ժամանակ:

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ այս գործում ակնկալում է համագործակցել Միացյալ Նահանգների հետ:

«Լեհաստանը հետևողական է լինելու ռազմական հանցագործներին հետապնդելու հարցում: Դա մեր պատմական պարտականությունն է»,- ասել է նա: Ռաուն նաև կոչ է արել հարգանքով վերաբերվել ռազմագերիներին: