Խոշոր երկրաշարժ Թուրքիայի Իզմիր քաղաքում․ կան զոհեր (Լուսանկար, տեսանյութ)

Ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում 7․0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 14։51-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 17․26 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրին հարակից շրջաններում, Էգեյան և Մարմարա ծովերում, Ստամբուլում և Բուրսայում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ 21 շենք է փլուզվել։ Փլատակաների տակից դուրս է բերվել Թուրքիայի ավելի քան 70 քաղաքացի։ Կա 202 վիրավոր և 6 զոհ։

Երկրաշարժին անմիջապես հաջորդել է ցունամին։ Ջրով են ողողվել ափամերձ շրջանների որոշ փողոցներ։ Կարճ ժամանակ անց տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 4․3 մագնիտուդ ուժգնությամբ։

Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

Աղբյուր` Ermenihaber.am