Բժշկական սարքավորումներ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի պոլիկլինիկաներին

Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը հզորացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը հյուրընկալող Հայաստանի մարզերի առողջապահական ծառայությունները, հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը բժշկական սարքավորումներ է տրամադրել Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի առողջության առաջնային պահպանման կենտրոններին: