Կնոջը «մի ապտակով» սպանած տաշիրցին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Կնոջը «մի ապտակով» սպանած տաշիրցին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման
Կնոջը «մի ապտակով» սպանած տաշիրցին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Տաշիր քաղաքի բնակիչ՝ ազգությամբ եզդի 46-ամյա Սերգեյ Ախմեդովը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջը՝ Նատալյա Մովսիսյանին անզգուշությամբ կյանքից զրկելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է նրա փաստաբան Ալեքսանդր Ծատինյանի բողոքը` այդկերպ օրինական հողի վրա դնելով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Ախմեդովն իր տան բակում կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում մի քանի անգամ ձեռքով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին եւ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս: Արդյունքում՝ Նատալյա Մովսիսյանը դեպքից 12 օր անց ներգանգային հեմատոմայից մահացել է «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում:

«Առավոտը», անդրադառնալով այս դատաքննությանը, դատական նիստերից մեկի ժամանակ արձանագրել էր, որ հակառակ առաջադրված մեղադրանքին՝ Սերգեյ Ախմեդովը պնդել է, թե իր հասցրած ապտակը չէ կնոջ մահվան պատճառը. կինը տան աստիճաններից վայր է ընկել, ինքն էլ, ընտանեկան հանգամանքներից ելնելով, կարծել է, թե նա խուսափում է իրեն օգնելուց՝ այդ օրը մահացած մոր հանդերձանքը կարգի բերելու գործում, ուսերից բռնելով՝ մեկ անգամ հարվածել է կնոջը:

Կարդալ ավելին