«Քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը»․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բանակի հրամկազմի հետ քննարկել ենք ստեղծված օպերատիվ վիճակը և տարածաշրջանում ծայր առնող ահաբեկչական նոր օջախի ոչնչացման ծրագիրը: Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ, և մենք այն ընդունել ենք միայն հաղթանակելու տրամադրությամբ:

Այց Արցախ

Երեկ Արցախում էի: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, October 6, 2020