Արմենիա ԲԿ-ի վրա հարձակում չի եղել. տարածվող լուրը կեղծ է

Տեղեկատվության ստուգման կենտրոն – Քիչ առաջ լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, թե Գավառում տեղի ունեցած միջադեպերից հետո, Նորատուս համայնքի բնակիչները ներխուժել են Արմենիա ԲԿ, որտեղ գնտվում են միջադեպի արդյունքում վնասվածքներ ստացած անձինք։ Հաղորդվում էր, թե բնակիչները հարձակում են գործել բժիշկներից մեկի վրա և վնասել նրան, իսկ քրեական ոստիկանության աշխատակիցները այս պահին շրջափակել են տարածքը։

ՀՀ ոստիկանությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նմանօրինակ ահազանգ չի ստացվել, իսկ բուժկենտրոնում իրավիճակը հանգիստ է։