Աշխատավարձի չափերի մասի տեղեկատվությունը սխալ է. Դատախազության արձագանքը

Աշխատավարձի չափերի մասի տեղեկատվությունը սխալ է. Դատախազության արձագանքը
Աշխատավարձի չափերի մասի տեղեկատվությունը սխալ է. Դատախազության արձագանքը

«Հայկական ժամանակ» օրաթերթի 27.08.11թ. համարում «Ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյաները» խորագրով հրապարակման մեջ ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձի մասին նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը:

«Գործող օրենսդրությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է 392.000 դրամ, իսկ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը՝ 333.200 դրամ, որին գումարվում է աշխատանքային ստաժի հավելավճարը: Դասային աստիճանների համար դատախազները հավելավճարներ չեն ստանում»,-նշված է հաղորդագրության մեջ, ըստ որի 2008 թվականից առ այսօր ՀՀ պետական բյուջեով համապատասխան ֆինանսավորում չի հատկացվում:

Դատախազությունը տեղեկացնում է , որ ՀՀ գլխավոր դատախազի եւ տեղակալների աշխատավարձերը ամսական կազմում են՝

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյան – 784.000 դրամ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյան – 666.400 դրամ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյան – 609.168 դրամ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Դանիելյան – 368.480 դրամ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Կոստանյան – 333.200 դրամ

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման համաձայն, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի աշխատավարձի չափը` 1 մլն 176 հազար դրամ է:

© Medialab.am