Հռումում ընթանում է Բայդեն-Էրդողան հանդիպումը. «Ազատություն»

Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպումը, հայտնում է Anadolu գործակալությունը։

Հանդիպումը փակ է մամուլի համար։

Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Վերջին անգամ Թուրքիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները դեմ առ դեմ հանդիպել են հունիսին` Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Սպասվում է, որ Էրդողան-Բայդեն հանդիպման գլխավոր թեման F-35 կործանիչների խնդիրն է լինելու: 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 կործանիչները:

Փոխհատուցում ստանալու ակնկալիքով վերջերս Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար:

Էրդողանը մտադիր է Բայդենի հետ քննարկել F-35-ների համար վճարված 1 միլիարդ 400 միլիոն դոլարի վերադարձի կամ գումարի դիմաց F-16 կործանիչներ ստանալու հարցը: