Անդրեա Վիկտորինը հանդիպում է ունեցել քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում ունեցավ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մեդիայի և տեղեկատվության ազատությունը, ինչպես նաև դատական համակարգի անկախությունը: Նա ընդգծեց ԵՄ-ի հանձնառությունը՝ ամրապնդելու խոսքի ազատության իրավունքը և անկախ լրագրությունը:

Դեսպան Վիկտորինը նաև նշել է ատելության խոսքի և ապատեղեկատվության համատեքստում պատասխանատու տեղեկատվական տարածքի կարևորությունը:

Այդ մասին հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից։