Կառավարությունը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպելու որոշում է ընդունել

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ տնտեսված միջոցներով և ԵՄ համաֆինանսավորմամբ վերազինված և վերանորոգված լաբորատորիայի բացումը վաղն է։

Լուսանկարում լաբորատորիայի տարածքն է նախկինում և հիմա․