Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել

Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել

Արխիվային նկար Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 2-ին, Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ: Զեկույցով հանդես է եկել Պաշտպանության բանակի գրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան […]

Արխիվային նկար

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 2-ին, Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:

Զեկույցով հանդես է եկել Պաշտպանության բանակի գրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել ՊԲ-ին և բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի սահմանների անձեռնմխելիությունը և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: