ՔՊ-ի և ԱԽ քարտուղարի հանդիպմանը քննարկվել են ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատանքները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Քննարկվել են Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականությունը: