Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 13-ի ժամը 18:40-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմում տուժածներ չկան:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր վերը նշված ուղղությամբ ժամը 17:40-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ հավելելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն այդ հաղորդագրությամբ նախ տեղեկատվական հիմք է ստեղծել, ապա կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: